ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել: Այդ մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունը:
Նախարարը կմասնակցի Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով հունիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:
© Medialab.am