Ապրիլյան պատերազմի մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ դռների հետևում

2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի խորհրդարանի փակ նիստում: Այդ մասին որոշումն այսօր ընդունվեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, այդ պատճառով է անհրաժեշտ այն քննարկել փակ նիստում: