Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

եղանակ

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 8-ի ցերեկը, 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։