58-ամյա տղամարդը գլխատել էր քրոջը․ ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են քաղաքացուն և պարզել, որ տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:
Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին և ճշտել ինքնությունը։ Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները առանձնատան ննջասենյակում հայտնաբերել են գլխատված կնոջ դիակը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 58-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։