Ամսական 265 երեխայի տրամադրվում են խնամքի ցերեկային ծառայություններ՝ Վայոց Ձորի մարզում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։

 Վայոց Ձորի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում ծառայություններից ամսական օգտվում է 265 շահառու․ ծառայությունների մատուցման համար նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է շուրջ 19 մլն 800 հազար դրամ, հայտնում են նախարարությունից։

Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

🟩 Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:

Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն։

Վայոց Ձորում ծառայությունները մատուցվում է «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության միջոցով։