Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում առնվազն 9 օտարերկրացի ահաբեկչի է ձերբակալել, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սաբահ» պարբերականը:
Նշվում է, որ ձերբակալված անձինք ահաբեկչություններ են նախապատրաստել:
Թե ինչ ազգի ներկայացուցիչներ են օտարերկրացիները, դեռևս չի հաղորդվում: