Հակառակորդի թիրախում են Ստեփանակերտը և Շուշին․ Նախնական տվյալներով՝ կա 1 վիրավոր

Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը։

Ստեփանակերտ․ Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի