Գեղարքունիքի մարզի ոստիկանները իրականացրել են «Դուք դրախտում տեղ չունեք» անվանումով հատուկ օպերացիա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Գեղարքունիքի մարզային  վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության  Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և  ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ( բաժնի պետ  Սասուն Հարությունյանի),  համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի Դավթաշենի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում    գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժի են բերման ենթարկել  Երևանի բնակիչներ, 31-ամյա Վարդան Խաչատրյանին և  40-ամյա Արմեն Աղասարյանին: 

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է ահազանգել Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանը և հայտնել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող սննդի  օբյեկտներից մեկի մոտ կայանված, իր կողմից վարած շտապօգնության ավտոմեքենայի  առջևի ձախ դռան շարժական ապակին կոտրել են և առջևի աջ նստատեղի վրայից գողացել են իր անձնական պայուսակը: 

Նշված վայր են մեկնել մարզի ոստիկանապետն ու Սևանի ոստիկանապետը: Պարզվել է,  որ գողացված պայուսակում եղել են անձնագիր, նույնականացման քարտ, Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից տրված պլաստիկ քարտ և այլ անձնան իրեր: Տեղում պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ գողացված պայուսակը պատկանում է  նշված բժշկական կենտրոնի բուժքույր,  43-ամյա Նվարդ Քոչարյանին: Նույն օրը Գեղարքունիքի մարզի ոստիկանները սկսել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչը կարճ ժամանակում իր արդյունքն է տվել և նշված անձինք բերման են ենթարկվել և պարզվել է, որ  օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: 

Հայտնաբերվել է նաև գողոնը: Պարզվել է նաև, որ նշված անձինք մնանատիպ գողություն կատարել են  Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում: Սեպտեմբերի 2-ին  Երևանի բնակիչ, 39-ամյա Գագիկ Բ.-ն  իր Hyundai Tucson վրացական համարանիշներով ավտոմեքենան կայանել է  Դրախտիկ գյուղի  վարչական տարածքում և ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով այնտեղից գողացել են «Դիջի Այ Մավիկ Աիռ 2 Կոմբո» տեսակի թռչող տեսանկարահանող սարք և իր  օտարերկրացի,  34-այա կնոջ «Այֆոն 12 Պռո» բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է վերջինիս՝ Վրաստանի քաղաքացու անձնագիրը, 3 բանկային քարտ, սոցիալական քարտ, 30.000 դրամ՝ պատճառելով  1.260.000 դրամի վնաս: 

Տեղում մարզի ոստիկանապետ Ա. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ և իրականացվել է հատուկ օպերացիա, որը կրել է  «Դուք դրախտում տեղ չունեք» անվանումը  և խմբի ղեկավար է նշանակվել ոստիկանության համակարգում իր օպերատիվությամբ հայտնի, բազմաթիվ աղմկահարույց դեպքեր բացահայտած, «Շերլոկ Հոլմս» մականվամբ՝ Սևանի ոստիկանապետ Ս. Ջանիկյանը: 

Ոստիկանները կարճ ժամանակում, երբ հայտնաբերում են նշված անձանց, պարզվում է, որ Ա. Մկրտչյանի և  Ս. Ջանիկյանի ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին:

 Նշված անձանցից մեկը խոստովանում է, որ  ինքն է  Դրախտիկում կատարված գողության հեղինակը:  Ոստիկանները հայտնաբերում են նաև գողոնը: 
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժանմունքում գողության  հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Գողության կասկածանքով բերման ենթարկվածներից ստորագրություն է վերցվել: