Որոշ խանութներում տեսուչների կրկնայցերի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել, կազմվել են արձանագրություններ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Իջևան քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում, որտեղ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն։