«Եվրոպան պետք է կիրառի իր ուժը խաղաղության և դեէսկալացիայի համար». Սալոմե Զուրաբաշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին Թվիթերի միկրոբլոգում գրել է.

«Ես ուզում եմ դիմել Եվրոպական Միությանը. Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը բոլորը Արևելյան Գործընկերության անդամներ են.։

Եթե դա որեւէ բան նշանակում է, իսկ ես վստահ եմ, որ նշանակում է, ապա մեր տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը Եվրոպայի համար հույժ կարևորություն ունի։

Եվրոպան պետք է կիրառի իր ուժը խաղաղության և դեէսկալացիայի համար»: