Երևանում մեկնարկել է Սամվել Կարապետյանին աջակցող հանրահավաքը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հանրահավաքը մեկնարկել է Երևանի «Seasons» այգում։


Ինչպես հայտնել է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը, հանրահավաքը արտոնված է, և դրան պետք է հաջորդի երթ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։