Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

4-րդ զորամիավորման վարչակազմի սպաների հետ մարտի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են հրաձգային վարժաձևերի կատարման, կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են  հաստիքային զենքի տիրապետման հմտությունները և կրակի վարման անհատական վարժվածությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։