Պատրաստ են օրենքով աշխատել, միայն թե տեղեկանք չուզեն Մայքլ Ջեքսոնի ներկայացուցչից

Պատրաստ են օրենքով աշխատել, միայն թե տեղեկանք չուզեն Մայքլ Ջեքսոնի ներկայացուցչից
Պատրաստ են օրենքով աշխատել, միայն թե տեղեկանք չուզեն Մայքլ Ջեքսոնի ներկայացուցչից

Տեսա և ձայնասկավառակների առքուվաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ: «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի համաձայն այսօրվանից արգելվում է չակցիզավորված CD-ների և DVD-ների վաճառքը Հայաստանում: Նրանք նշում են, որ այսօրվանից մնացել են անգործ, քանի որ օրենքի պահանջը չկատարելու դեպքում ահռելի տուգանքներ են սահմանված` ընդհուպ մինչև նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:

«Փակել ենք խանութներն ու եկել այստեղ: Մենք չեն կարողանում ձեռք բերել ակցիզներ և ակցիզով պատրաստի դիսկեր: Օրենքով գրված է այնպես, որ մարդիկ, ովքեր ունեն ձեռք բերված ապրանքներ, չեն կարող վաճառել, պետք է թափեն ապրանքը, քանի որ այն չի ակցիզավորվում: Մարդիկ մի անգամից կանգնում են կրախի առաջ, զրոյից պետք է սկսեն նոր բզինես»,- նշում էին ակցիայի մասնակիցները:

Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներն ասում են, որ ըստ օրենքի` ցանկացած CD կամ DVD ներկրելու դեպքում պետք է ունենալ պայմանագիր արտադրողի կամ իրավատիրոջ հետ: «Իսկ իրավատիրոջ հետ պայամանագիր բերելուց հետո մենք կանգնում ենք այլ փաստի առաջ, էդ փաստն էն ա, որ մի հատ էլ պիտի ապացուցենք, որ էդ ֆիլմը մեզ վաճառողն ունի պայմանագիր էդ ֆիլմն արտադրող ընկերության հետ»,- ասում են նրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ