1998 թ. բնակչության մի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ վերնախավին. Ռոբերտ Քոչարյան․ Hraparak.am

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Hraparak.am-ին։

««Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին: Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելը անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ։

Ցանկացած Նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաները արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքերից չի կարող ստեղծարար լինել: Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները որպես կանոն ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել չի հիշատակվում ընդհանրապես»,-ասել է նա։

Մանրամասները՝ այստեղ