Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ գործնական նախաձեռնություններ են ներկայացրել

Իրանը և Միացյալ Նահանգները գործնական նախաձեռնություններ են ներկայացրել պատժամիջոցների և միջուկային խնդրի վերաբերյալ։

Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Կարող եմ միայն ասել, որ կարևոր առաջարկներ և գործնական նախաձեռնություններ են ներկայացվել ինչպես միջուկային հարցի, այնպես էլ պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Երկու կողմերն էլ լուրջ են վերաբերվել քննարկումներին», – նշել է Բաղային։