Հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը ուսումնասիրվում է․ Հովհաննիսյան

Դեռ ուսումնասիրում ենք հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը։Այդ մասին հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որտեղ նկարահանողն ասում է, թե հակառակորդը ֆոսֆորային ռումբեր է նետում անտառների վրա, ինչի հետևանքով դրանք հրդեհվում են։

«Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ, և սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի հայությունը ենթարկվում է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում նշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի», -ընդգծել է Հովհաննիսյանը։