«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է արտակարգ դեպքի մասին 8/4 ընտրատեղամասի հարակից տարածքում։
«Մեր դիտորդներն արձանագրել են արտակարգ դեպք 8/4 տեղամասի հարակից տարածքում։ Տեղի է ունեցել դանակահարություն», – ասված է առաքելության հաղորդագրությունում։
«Ականատեսը» նշում է, որ դեպքի վերաբերյալ տեղեկությունն ու նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Առաքելության փոխանցմամբ՝ «դեռևս հնարավորություն չի եղել պարզել, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ»։



















