Այսօր դպրոցական գիտության փառատոնն էր, հրաշալի երեխաներ, ուսուցիչներ ունենք. ԿԳՄՍ փոխնախարար

Այսօր դպրոցական գիտության փառատոնին 46 նախագիծ ունեինք, հարյուրից ավել մասնակից Սյունիքից, Արմավիրից, Կոտայքից, Շիրակից, Վայոց Ձորից, Երևանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

 «Երեխաների ոգևորությունն իրենց նախագծերը ներկայացնելիս, գիտության միջոցով կարևոր խնդիրների լուծումը գտնելու պատկերացումը, ավելի առաջ գնալու, արդեն արածը զարգացնելու հաստատակամությունը ամենակարևոր բաներից են։

Հրաշալի երեխաներ ունենք, հրաշալի ուսուցիչներ։ Արժի, որ էս մասին էլ հիշենք՝ խնդիրների մասին խոսելիս»,- նշել է Անդրեասյանը։