Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Վարչապետը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: