Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար. ԱԱԾ

Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար. ԱԱԾ
Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար. ԱԱԾ

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով սույն թվականի մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին: Այս մասին հղում անելով ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությանը տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

«Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Վ. Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով: Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի»,-նշում է աղբյուրը:

© Medialab.am