Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Ալիևը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ:

«Հույս ունենք, որ այս հարցի վերաբերյալ հստակություն կլինի Հայաստանի ընտրություններից հետո:

Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում: Մենք պատրաստ ենք դրան»,-գրել է Ալիևը:

Աղբյուր՝ Factor.am