Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է․ Թորոսյան

«Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։

Սա ավելի քան լավ ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատնվել է 35-45%-ի շրջանակներում»,- իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։