Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, հայտնում են քաղաքապետարանից։

Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Հայկ Մարությանը նշել է, որ կարևորում է բարեկամ Ֆրանսիայի դերը մինչ այժմ Երևանում իրականացված ծրագրերում։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Երևանի և Ֆրանսիայի մի շարք քաղաքների և տարածաշրջանների միջև առկա է ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել համագործակցության խորացմանը:

Հայկ Մարությանը բարձր է գնահատել նաև Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (IMF) շրջանակներում առկա համագործակցությունը և ծրագրերի իրականացումը: