Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։