Լոս Անջելեսում հայ երիտասարդները 7-օրյա հացադուլ են կազմակերպել

Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի
ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի
ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի
վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։

Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։