Ծեծկռտուք Կենտրոնի համայնքապետարանում․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց. Factor.am

Երևանի Կենտրոն վարչական շրջանի համայնքապետարանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ազիզյանի ու թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի միջև, ինչի հետևանքով Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Կենտրոնի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը Factor TV-ի հետ զրույցում դեպքից մանրամասներ ներկայացրեց։

«Ներս մտան՝ մոտ 10 հոգի էին: Երբ ծեծկռտուքը սկսվեց, ինձ քաշեցին մի կողմ։ Նրանց մեջ էր Կենտրոնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, կային կոմունալ բաժնի աշխատակիցներ, ֆինանսական բաժնի պետը, վարչատնտեսական բաժնի պետը և իրենց վարորդները»,- պատմեց Մելիքսեթյանը։ Նրա խոսքով՝ վեճը ծագել է Երևանի ավագանու որոշումներից մեկի շուրջ, ըստ որի՝ թաղապետարաններում 2 բաժիններ՝ քաղաքաշինության և հողօգտագործման բաժինն ու կոմունալ բաժինը պետք է միավորվեն։

«Մեզ բոլորիս ծանուցել էին, որ մենք պետք է աշխատանքից ազատվենք, քաղաքաշինության բաժնի աշխատակիցները դա բողոքարկել են դատարանում։ Այսինքն՝ օրենքի ուժով մեզ չեն կարող ազատել, որովհետև բողոքարկված է դատարանում։ Եվ քանի որ չեն կարողացել օրենքի ուժով, անցել են խուլիգանական հարձակման ու ծեծկռտուքի»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը՝ հավելելով, որ ինքը ևս աշխատասենյակն ազատելու պահանջ է ստացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում