Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները չեզոքացվել են բացառապես ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից. ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին․ Factor.am

ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ իրավիճակի զարգացման մասին մենք պարբերաբար տեղյակ ենք պահում միջազգային գործընկերներին: Factor.am-ի հարցին, թե արդյոք երեկ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին սահմանային լարվածության ժամանակ օգնության համար, այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հունվարի 11-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտմանն ի պատասխան՝ հայկական կողմի իրականացված գործողություններով Ադրբեջանի ԶՈւ կրակը լռեցվել է։

Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները չեզոքացվել են միայն/բացառապես ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից»,- ասաց նա։