MAN ավտոբուսները շարունակում են ժամանել Երևան

Այսօր Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Իսկ մարտի 1-ից արդեն մեր քաղաքացիներն իրենք կգնահատեն երթուղի դուրս եկող MAN ավտոբուսները»,- գրել է Ավինյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: