ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Մինչ այժմ նոր կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7575 փորձանմուշի հետազոտություն: