Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.https://edp2.adriver.ru/images/0007514/0007514077/0/index.html?html_params=xpid%3DDeAYrg7THpp-Arp2k1oknbqtOBfw-khOsA46n3RPKjOtyHwK2i04zdADwgP5iPxGwiO8wWjuzPVwHWruTZQ%26target%3D_blank%26bid%3D7514077%26sid%3D219319%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D2413919%26pz%3D0%26ad%3D727805%26bt%3D52%26bn%3D15%26ar_sliceid%3D2887840%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D%252F%252Fad.adriver.ru%252Fcgi-bin%252Fclick.cgi%253Fsid%253D219319%2526ad%253D727805%2526bid%253D7514077%2526bt%253D52%2526bn%253D15%2526pz%253D0%2526xpid%253DDeAYrg7THpp-Arp2k1oknbqtOBfw-khOsA46n3RPKjOtyHwK2i04zdADwgP5iPxGwiO8wWjuzPVwHWruTZQ%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fwww.shantnews.am%25252f%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A%252F%252Fedp2.adriver.ru%252Fimages%252F0007514%252F0007514077%252F0%252F%26ar_pass%3D

«Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:

Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակությունները ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փատահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով:

Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը»:

Ինչպես երեկ հայտնել ենք, հոկտեմբերի 15-ին գյուղը կեսօրից հետո ենթարկվել է թիրախային գնդակոծության: Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ կրակոցներով հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը: Կրակը տարածվել է և հրդեհվել է քաղաքացու անասնագոմի տանիքը:

Հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։