Ռուբեն Հայրապետյանը դիմումը հետ չվերցրեց

Այսօր լրացավ այն ժամկետը, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարող էր վերցնել մանդատից հրաժարվելու իր դիմումը: Նա դիմումը հետ չի վերցրել, եւ այլեւս պատգամավոր չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գակուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ նա հրաժարականի դիմում էր գրել այն բանից հետո, երբ նրան պատկանող ռեստորանում նրա թիկնապահները ծեծելով սպանել էին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին:
Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը խորհրդարանում ընթերցվել էր սեպտեմբերին 5-ին, և Ազգային Ժողովի կանոնակարգի 13-րդ հոդվածի համաձայն` պատգամավորը կարող է դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում:

Կարդալ ավելին