Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Ադրբեջանի տարբեր մակարդակներով մասնակցություն Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ», – նշել է նա։
Նախարարը հստակեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։



















