2023֊ի մարտը ռեկորդային է եղել պարգևավճարների մեծությամբ. Իզաբելլա Աբգարյան

58 175 280 դրամ. ահա այսքան է կազմել 2023 թ.ի հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Այս տվյալներն օրերս պաշտոնապես ինձ տրամադրվել են ի պատասխան մարտի 20֊ի հարցմանս։

Ստորև ձեզ եմ ներկայացնում նաև 2022֊ին տրված պարգևավճարների գումարը և հասցեատերերին։

2023֊ի մարտը ռեյորդային է եղել գումարի մեծությամբ։

Հիշեցնեմ, որ երբ Երևանի ավագանին զգալիորեն բարձրացրեց աշխատավարձերը, դա արվեց հիմնավորմամբ, որ այլևս պարգևավճարներ տրվեն միայց բացառիկ դեպքորում` աշխատանքային հաջողություններ արձանագրելու դիմաց։

Ինչպես տեսնում եք, դա այդպես չէ, և համայնքային բյուջեն շարունակում է առանձին պաշտոնյաների պարգևավճարների աղբյուր հանդիսանալ»։