ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը

ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։
ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ