Երկու բանկեր հրաժարվել են Թրափի հետ աշխատելուց Կապիտոլիումի անկարգություններից հետո. Bloomberg

Deutsche Bank-ը եւ Signature Bank-ը հրաժարվել են ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցությունից այն անկարգություններից հետո, որոնք նրա կողմնակիցները սարքել են ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Deutsche Bank-ը որոշել Է դադարեցնել բոլոր գործարար հարաբերությունները Թրամփի եւ նրա Trump Organization ընկերության հետ: Ինչպես նշում Է գործակալությունը, բանկում ԱՄՆ-ի գործող նախագահի պարտքը կազմում Է ավելի քան 300 միլիոն դոլար, նա պետք Է այն վճարի մինչեւ 2024 թվականը: Անցյալ տարվա դեկտեմբերին բանկի պրոֆիլային բաժնի պետ Ռոզմարի Վրաբլիկը, որը նպաստել Է այդ վարկերի ստացմանը եւ իրականացրել Թրամբի կապը Deutsche Bank-ի հետ, պաշտոնաթողություն Է խնդրել առանց պատճառների բացատրության:

Signature Bank-ը տեղի ունեցած անկարգությոններից հետո փակել Է Թրամփի երկու անձնական հաշիվերը, որոնցում եղել Է շուրջ 5,3 միլիոն դոլար: Բացի դրանից, բանկն Սպիտակ տան գործող ղեկավարին կոչ Է արել վաղաժամկետ վայր դնելու լիազորությունները: «Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնաթողությունը ճիշտ որոշում կլինի ի շահ մեր ժողովրդի»,- մեջբերում Է անում գործակալությունը ընկերության հայտարարությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: