ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

«Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախ պաշտոնական այցի ժամանակ հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ»։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Շնորհավորեցի գործընկերոջս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ և կրկին վերահաստատելցի որ Արցախյան հակամարտության խնդիրը պիտի լուծվի` հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը։

Քննարկման ընթացքում ամփոփեցինք երկու խորհրդարանների միջև համագործակցության արդյունքները»,- նշված է գրառման մեջ։