Շիրակի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի․ լուսանկարներ

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։

Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։ Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Возможно, это изображение (1 человек и снег)
Возможно, это изображение (снег)
Возможно, это изображение (4 человека и снег)
Возможно, это изображение (снег)
Возможно, это изображение (1 человек, снег и природа)
Возможно, это изображение (природа и горнолыжный склон)
Возможно, это изображение (2 человека и снег)
Возможно, это изображение (4 человека и снег)
Возможно, это изображение (природа, горнолыжный склон и снег)