Նորակոչիկ Խլղաթյանին ծեծելու գործով ձերբակալվել է բուժծառայության պետը

Նորակոչիկ Խլղաթյանին ծեծելու գործով ձերբակալվել է բուժծառայության պետը
Նորակոչիկ Խլղաթյանին ծեծելու գործով ձերբակալվել է բուժծառայության պետը

Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ` նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը և նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը:
Այդ մասին  «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Եվ բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը և  կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով վերընշված հանցագործությոնը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ և 358.1 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը: 

«Փաստինֆո»