ՌԴ զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում, որոնք կանցկացվեն նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում

ՌԴ ԶՈՒ-ի Հարավային ռազմական օկրուգի բոլոր տեսակի զորքերի մասնագետները ավիացիայի ու Սևծովյան ու Կասպյան նավատորմի ներգրավմամբ սկսում են լայնածավալ տակտիկական զորավարժություններ Ռուսաստանի հարավում։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։ Այս վարժանքները կանցկացվեն նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում։ Նշվում է, որ գումարտակային տակտիկակական ու հատուկ զորավարժությունները կանցկացկացվեն օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը։

«Զորավարժություններն անցկացվելու են 20 համազորային զորավարժարաններում, որոնք գտնվում են Ասրախանի ու Ռոստովի մարզերում, Ստավրոպոլում ու Կուբանում, Ադիգեայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, Ղրիմում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազաներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային, հրետանային, տանկային ստորաբաժանումների զորավարժությունների շրջանակում բոլոր տեսակի զորքերի մասնագետները կկատարեն ուսումնամարտական առաջանդրանքներ։ Բացի այդ մեկ մարտավարական պլանում կներգրավեն բանակային, ռազմատրանսպորտային, գրոհային, օպերատիվ-մարտավարական ավիացիայի ուժերը, ինչպես նաև Սևծովյան ու Կասպյան նավատորմի միավորումները։

Հաղորդվում է, որ համատեղ մարտական պատրաստվածության միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է օրական ավելի քան 80 ինքնաթիռ ու ուղղաթիռ հատկացնել։

Աղբյուր՝ Factor.am