Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Նիդերլանդներ

Վարչապետի որոշմամբ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-13-ը կգործուղվի Նիդերլանդներ: Այս մասին տեղեկանում ենք է e-gov.am կայքէջից:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանին և միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին 2024 թվականի հունվարի 10-13-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Մշտական արբիտրաժային դատարանի կողմից համակարգվող միջպետական արբիտրաժային վեճի շրջանակներում առաջին ընթացակարգային լսումներին մասնակցելու նպատակով», – նշված է որոշման մեջ: