Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մարտի մեկի գործով գլխավոր մեղադրյալ, սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը: «Դատարանը որոշեց պաշտպանների միջնորդությունը մերժել»,- ասաց դատավորը:

Հիշենենք, որ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Սահամանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Դատախազությունը բողոքարկել էր՝ նշելով, որ ՍԴ որոշումը Քոչարյանին ազատ արձակելու հիմք չէ: