Արտակարգ դրության ռեժիմը մեծ հավանականությամբ կերկարացվի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպարզույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, կա այդպիսի հավանականություն, բավականին մեծ է այդ հավանականությունը։ Ես կարծում եմ, այո՝ արտակարգ դրությունը կերկարացվի»,- նշեց նա։