Մահվան ելքով վթար Մեղրի-Երևան ճանապարհին

Հունվարի 30-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 64-ամյա ուղևոր Ալիկ Հարությունյանը մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։