Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան
Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Օհանյանը Երևանում մասնակցելու է «WCIT-2019»   տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհամբերությամբ սպասում է համաժողովին մասնակցությանը:

«Այն կարևոր խոշոր միջոցառում է, որն անցկացվում է Երևանում: Աշխարհի շատ երկրներից գալիս են Հայաստան հենց այս միջոցառմանը մասնակցելու համար»,- ասաց Ալեքսիս Օհանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նրա առաջիկա ծրագրերով՝ կապված Հայաստանի հետ: Ի պատասխան լրագրողների հարցին՝ Ալեքսիս Օհանյանը նշեց, որ համաժողովին ծանոթանալու է համագործակցության հնարավորություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանում տաղանդավոր մասնագետներ կան, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց են գրանցել, ինչը ողջունելի է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ալեքսիս Օհանյանի դուստրը խոսում է հայերեն:

«Ոչ, ես ինքս եմ դժվարությամբ խոսում, գիտեմ մի քանի բառ միայն. «շնորհակալ եմ», «չէ», «այո»…շատ եմ ափսոսում, որ չեմ հասցրել  ավելի լավ իմանալ»,-ասաց նա: Այն հարցին, թե երբ է Ալեքսիս Օհանյանը պլանավորում Հայաստան գալ իր ընտանիքի հետ, նա նշեց, որ իր կինը շատ հագեցած օրակարգ ունի, բայց հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին կկազմակերպեն: 

Համաժողովին մասնակցելուց զատ, մայրաքաղաքում նախատեսված է նաև նրա՝ «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։