Չինաստանում հանձնարարականներ են տվել այտուցային ժանտախտ հայտնաբերելուց հետո

Պեկինի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում այտուցային ժանտախտի դեպքի կապակցությամբ բնակիչներին հանձնարարել Է գիշերելու չմնալ արոտավայրերում ու տափաստաներում, շատ չմոտենալ վայրի կենդանիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ այտուցային ժանտախտ Է հաստատվել Բայան-Նուր քաղաքում:

«Երեկ Բայան-Նուր քաղաքում հաստատվել Է այտուցային ժանտախտի դեպք: Քաղաքի բնակիչներին հիշեցնում ենք, որ արոտավայր ուղեւորությունների դեպքում անհրաժեշտ Է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, պետք չԷ շատ մոտենալ վայրի կենդանիներին կամ օգտագործել դրանց միսը, նաեւ չի հանձնարարվում գիշերել այնտեղ»,-հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Պեկինի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի փոխղեկավար Պան Սինխոն:

Այտուցային ժանտախտը համարվում Է ժանտախտի՝ աշխարհում առավել շատ տարածված ձեւը եւ առաջանում Է վարակված լվի խայթելու հետեւանքով: Ժանտախտի հարուցիչը՝ Yersinia pestis մանրԷն, մարդու օրագանիզմ Է թափանցում խայթելու վայրում եւ ավշային համակարգով շարժվում մինչեւ մոտակա ավշային հանգույց, որտեղ սկսում Է բազմանալ: Ավշային հանգույցը բորբոքվում Է, այտուցվում եւ ստեղծում Է ցավի զգացողություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: