Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան․ News.am

ԲՀԿ առաջնորդ, կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա տնային  պայմաններում բուժում է ստանում:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Էմին Խաչատրյանը:

«Նա տանը կաթիլային է ստանում, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Մի քանի օր ջեմել է 37.1 հետո 37.3 հիմա լավ է իրեն զգում, չի ջերմում: Թոքաբորբի նշաններ կան մոտը: Նա իր առանձնատանը մեկուսացել է, ավելի շատ վախենում է 88-ամյա մոր եւ 92-ամյա հոր համար»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ news.am-ում