Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր

Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց:Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:  

«Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- նշված է հաղորդագրության մեջ: