Գեղարքունիքի ոստիկանների ծառայությունը Վարդավառի օրը․ միջադեպեր չեն արձանագրվել․ Տեսանյութ

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Վարդավառի օրը սկսեցին ստուգատես-հրահանգավորմամբ։

Մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, անդրադառնալով ուժեղացված ծառայության առանձնահատկություններին, ընդգծեց, որ պետք է շեշտը դնել իրավախախտումների ու հանրորեն վտանգավոր արարքների նախականխման վրա, ինչպես և հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ իրականացնել արդյունավետ հսկողություն։ Այս համատեքստում կոնկրետ հանձնարարականներ տալուց հետո կարգախմբերն անցան ծառայության։

Ողջ օրվա ընթացքում ոստիկանները հետևեցին հասարակական կարգի պահպանմանը, ինչպես ափամերձ հատվածներում, այնպես էլ Սևանավանքի տարածքում՝ հետևելով, որ այցելուները պահպանեն սոցիալական հեռավորություն և լինեն դիմակներով։ Բացի այդ, դիմակ չունեցող քաղաքացիներին ոստիկանները դիմակներ բաժանեցին։

Ուրախությամբ արձանագրենք, որ Վարդավառի օրը որևէ միջադեպ չի արձանագրվել, ինչը սրտացավ ծառայության արդյունք է։ 

ՀՀ ոստիկանություն