Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Հեղինակ MediaLab

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղությունները և գործառույթները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից: Պաշտպանը տեղեկացրել է աշխատակազմում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բաժնի ստեղժման մասին ու ընդգծել դրա կարևորությունը։

Քննարկվել է մարզային նոր ստորաբաժանումների, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրագործված մի շարք ծրագրերի արդյունավետությունը:

Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից և ձևավորված համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։