Մեկ օրում կորոնավիրուսի 711 դեպք է հաստատվել, ևս՝ 14 մահ․ ՀՀ-ում մինչ այժմ գրանցվել է 21717 դեպք

Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 21717-ն են․ մեկ օրվա ընթացքում դրանք ավելացել են 711-ով։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -21717 (+711)
Առողջացածներ – 10797 (+653)
Փաստացի բուժվողներ -10404
Ընդհանուր թեստեր – 100400 (+2283)
Մահվան ելքեր – 386 (+14)
Մահվան ելքեր այլ պատճառով –130